Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խամենեին՝ Էրդողանին. Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ Իրանի սահմանը փակելու քաղաքականությանը

Խամենեին՝ Էրդողանին. Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ Իրանի սահմանը փակելու քաղաքականությանը
Աշխարհ
15:58, 19 июль 2022
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանում ստեղծված վիճակը եւ հայտարարել, որ Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ սահմանի փակմանը։

«Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե իրականացվի Իրանի ու Հայաստանի սահմանը շրջափակելու քաղաքականություն, ապա Իրանը դրան դեմ հանդես կգա, քանի որ այդ սահմանը կոմունիկացիոն երթուղի է, որն արդեն 1000 տարեկան », - Middle East Eye-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասել է Խամենեին։