Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Աշխարհ
16:43, 19 июль 2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների 394 կողմ, 18 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ բանաձևին։ Դեմ են քվեարկել միայն Հանրապետականները:

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, իր հերթին, տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կոնսենսուսի են եկել դաշինքին երկրների անդամակցության հարցում:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն, հայտարարել է, որ Անկարան կարող է սառեցնել կառույցին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու գործընթացը, եթե վերջիններս չկատարեն ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի պայմանները։

Հելսինկին և Ստոկհոլմը պաշտոնապես կմիանան դաշինքին, երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վավերացնեն սկանդինավյան երկրների անդամակցության արձանագրությունները։ Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։