Սիրիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ

Աշխարհ
Սիրիայի արաբական հանրապետությունը որոշել է խզել Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ ի պատասխան Կիևի նույնական քայլի։ Այդ մասին գրում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գերատեսչության իր աղբյուրը։
Դամասկոսը գտնում է, որ Կիևը փաստացի խզել է Սիրիայի հետ իր հարաբերությունները 2018 թվականից, երբ հրաժարվել է երկարաձգել Կիևում գտնվող սիրիացի դիվանագետների վիզաները։
«Դրա հետևանքով դիվանագետները չկարողացան կատարել իրենց աշխատանքը և դեսպանատան գործունեությունը դադարեցվեց ուկրաինական իշխանությունների թշնամական դիրքորոշման և Սիրիայի հանդեպ Արևմուտքի քաղաքականությանը կուրորեն հետևելու պատճառով»,- նշել է գործակալության ԱԳՆ-ի աղբյուրը։