Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կուլեբա. Կիևը և Մոսկվան գրեթե համաձայնության են եկել հացահատիկի համար նավահանգիստներն ապաշրջափակելու հարցով

Կուլեբա. Կիևը և Մոսկվան գրեթե համաձայնության են եկել հացահատիկի համար նավահանգիստներն ապաշրջափակելու հարցով
Աշխարհ
11:24, 20 июль 2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան միջազգային միջնորդների օգնությամբ գրեթե համաձայնության են եկել հացահատիկի արտահանման համար ուկրաինական նավահանգիստներն ապաշրջափակելու հարցի շուրջ։

Կուլեբան ընդգծել է, որ բանակցություններին մասնակցում են ոչ միայն կառավարությունների ներկայացուցիչները, այլ նաև միջնորդներ միջազգային կազմակերպություններից։

Երեկ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հացահատիկի շուրջ բանակցությունների շրջանակում ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց այն, որ տեղաշարժ կա, արդեն լավ է։

Էրդողանն այդ բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումն անվանել է «շատ դրական և կառուցողական»։

azatutyun.am