Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոնդոնն արգելեց ռուսական ոսկու, ածխի և նավթի ներկրումը

Լոնդոնն արգելեց ռուսական ոսկու, ածխի և նավթի ներկրումը
Աշխարհ
13:15, 21 июль 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ոսկու ներկրման դեմ, ինչպես նաև հայտարարել է ածխի և նավթի ներմուծման արգելքի մասին։

Ածխի ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ից, իսկ նավթինը՝ դեկտեմբերի 31-ից։

«Արգելվում է նավթի և նավթամթերքի, ածխի և քարածխի արտադրանքի և ոսկու ներմուծումը, ինչպես նաև այդ ապրանքների ուղղակի կամ անուղղակի գնումը, մատակարարումը և առաքումը: Նաև արգելված է այդ ապրանքների համար տեխնիկական աջակցության, ֆինանսական ծառայությունների և միջնորդական ծառայությունների մատուցումը», - ասված է հինգշաբթի օրը բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարությունում:

Մեծ Բրիտանիան վերջին անգամ հունիսի 23-ին էր ընդլայնել ռուսական ներմուծման և արտահանման դեմ պատժամիջոցները: Այն ժամանակ Լոնդոնն արգելեց ավիավառելիքի, նավթի և դրա վերամշակման հետ կապված ապրանքների և տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստան։

azatutyun.am