Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոկաևը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայում իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Տոկաևը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայում իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը
Աշխարհ
19:20, 23 июль 2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Ուկրաինայում իրադրության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ Հանրապետության դիրքորոշումը՝ հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։

«Ղազախստանի նախագահը դրական է գնահատել ՄԱԿ-ի աջակցությամբ ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ Թուրքիայում ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զելենսկին իր հերթին տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Տոկաևի հետ քննարկել է տնտեսության, թվայնացման, էներգետիկ ոլորտներում փոխգործակցության կոնկրետ նախագծեր: