Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իտալիան թափոններից գազ կարտադրի՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար

Իտալիան թափոններից գազ կարտադրի՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար
Աշխարհ
11:35, 09 август 2022
Իտալական Maire Tecnimont ընկերությունը պատրաստվում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից վերամշակված թափոններից գազ արտադրելու օգնությամբ, ասել է ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո Բերնինին։

Ընկերությունն աշխատում է աղբավայրերի թափոններից ածխածնի եւ ջրածնի առանձնացման տեխնոլոգիայի վրա՝ էկոլոգիապես մաքուր քիմիական նյութեր եւ վառելիք արտադրելու համար: Բերնինիի տվյալներով՝ երկրի աղբավայրեր տարեկան մոտ 16 մլն տոննա չվերամշակվող աղբ է տեղափոխվում։

«Մենք կարող էինք դրանցից սինթետիկ գազ ստանալ՝ օտարերկրյա էներգիայի աղբյուրներից կախվածությունը նվազեցնելու համար։ 10 գործարանի առկայության դեպքում, որոնք կարող են տարեկան 600.000 տոննա վերամշակել, հինգ տարվա ընթացքում այդ գործարանները կարող են արտադրել Իտալիայի էլեկտրաէներգիայի ջեռուցման եւ ընդհանուր էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ գազի 10 տոկոսը»,- ասել է Բերնինին Bloomberg-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից հետո Իտալիայի կառավարությունը խնդիր է դրել հնարավորինս արագ ազատվել  կախվածությունից Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող բնական գազից։ Վարչապետ Մարիո Դրագիի նախաձեռնությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել եւ նոր համաձայնագրեր են ստորագրվել էներգակիրների դիվերսիֆիկացման եւ, մասնավորապես, Ալժիրից, Անգոլայից, Ադրբեջանից, Կոնգոյի Հանրապետությունից և մի շարք այլ երկրներից գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ։ Հունիսի վերջին Դրագին հայտարարեց, որ ռուսական գազի մատակարարումների մասնաբաժինը 40 տոկոսից 25 տոկոսի է հասել։