Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան դադարեցրել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումները Հունգարիա, Չեխիա, Սլովակիա․ «Տրանսնեֆտ»

Ուկրաինան դադարեցրել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումները Հունգարիա, Չեխիա, Սլովակիա․ «Տրանսնեֆտ»
Աշխարհ
16:22, 09 август 2022
«Տրանսնեֆտ» ռուսաստանյան պետական ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինան օգոստոսին 4-ից դադարեցրել է իր երկրի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները Հունգարիա, Չեխիա և Սլովակիա։

Պատճառը Ռուսաստանի կողմից ծառայությունների դիմաց վճարումները չիրականացնելն է, տեղեկացնում է «Տրանսնեֆտ»-ը։

Ռուսական ընկերությունը պնդում է, որ Եվրամիության պատժամիջոցների պատճառով չի կարող վճարել տարանցման համար, իսկ Ուկրաինան ռուսական վառելիքի տարանցիկ ծառայություններ է մատուցում 100 տոկոս կանխավճարով։

Ուկրաինական կողմն առայժմ չի արձագանքել։

Հունիսին Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը հաստատելիս հրաժարվել է ռուսական նավթի ամբողջական էմբարգոյից, մասնավորապես «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա, Սլովակիա հոսող նավթի այլընտրանքի բացակայության պատճառով։

azatutyun.am