Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմի Նովոֆյոդորովկայի մերձակայքում պայթյունից տուժածների թիվը հասել Է 13-ի

Ղրիմի Նովոֆյոդորովկայի մերձակայքում պայթյունից տուժածների թիվը հասել Է 13-ի
Աշխարհ
14:22, 10 август 2022
Տասներեք մարդ վնասվածքներ են ստացել Ղրիմի արեւմուտքում Նովոֆյոդորովկա առողջարանային ավանի մերձակայքում գտնվող օդակայանի զինամթերքների դետոնացիայի հետեւանքով:

Այդ մասին օգոստոսի 10-ին լրագրողներին հաղորդել են հանրապետութան առողջապահության նախարարությունում:

«Օգոստոսի 10-ին ժամը 08:30-ի դրությամբ Սակիի շրջանի Նովոֆյոդորովկա քաղաքատիպ ավանում պատահարի հետեւանքով 13 մարդ Է տուժել եւ մեկը՝ զոհվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ճշտվում Է, որ տեղի շրջանային հիվանդանոցը ամբուլատոր օգնություն Է ցուցաբերել տասը տուժածների, այդ թվում՝ երկու անչափահասների: Նրանք բոլորը թեթեւ վնասվածքներ են ստացել: Տուժածներից մեկը շարունակում Է ստացիոնար բուժումը: Երկուսն ինքնուրույն օգնության են դիմել Սիմֆերոպոլի շտապ բուժօգնության թիվ 6 հիվանդանոցում եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո ուղարկվել են տուն: Ավելի վաղ հաղորդվել Էր ինը տուժածների մասին:

Օգոստոսի 9-ին Ղրիմի «Սակի» ռազմական օդակայանում պայթել Էին ավիացիոն զինամթերքները: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, օբյեկտի վրա կրակային ազդեցություն չի գրանցվել եւ օդակայանում ավիացիոն տեխնիկան չի վնասվել: Պաշտպանության նախարարության աղբյուրը հրշեջ անվտանգության կանոնների խախտումն Է համարել զինամթերքների պայթյունի պատճառի հիմնական վարկածը: Դիտավորյալ ներգործության նշաններ դրանց պայթեցման համար չկան: Տեղի իշխանությունների տվյալներով՝ սահմանվել Է շրջափակման հինգկիլոմետրանոց գոտի: Մերձակա տներից տարհանվել Է շուրջ 30 մարդ: Հաշվում Է վնասը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: