Ուկրաինական հացահատիկով բեռնված նավերը ուղարկվում են Արևմուտք, ոչ թե կարիքավոր երկրներ. ՌԴ ԱԳՆ

Աշխարհ
Ուկրաինական հացահատիկով բեռնված նավերը չեն հասնում Աֆրիկայի սովահար երկրներին կամ կարիքավոր այլ երկրների, այլ ուղարկվում են Արևմուտք։ Այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով, ընդ որում՝ դուրս բերվող ապրանքների անվանացուցակում հիմնականում ոչ թե ցորենն է, այլ եգիպտացորենը, արևածաղկի ձեթը։ Դիվանագետը նշել է, որ դա կասկածի տակ է դնում Արևմուտքում բարձրաձայնվող թեզերի անկեղծությունն առ այն, թե աշխարհում պարենային անվտանգությունը կախված է հացահատիկի գործարքից։
Ռուսաստանը հույս ունի, որ Արևմուտքի երկրները պայմաններ կստեղծեն պարենային պայմանավորվածությունների բոլոր կետերը կատարելու համար, որոնք կողմերը ստորագրել են այս տարվա հուլիսին Ստամբուլում, ընդգծել է Նեչաևը։
Դիվանագետը հիշեցրել է, որ այդ ժամանակ խոսքը ոչ միայն Ուկրաինայի երեք նավահանգիստներից հացահատիկի արտահանման մասին էր, այլև համաշխարհային շուկաներ ռուսական սննդամթերք ու պարարտանյութեր հասցնելու մասին, ինչը ներկայումս չի կատարվում։