Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմի օդակայանում պայթյունների հետևանքով ՌԴ-ն կորցրել է առնվազն 8 ռազմական ինքնաթիռ. Բրիտանական հետախուզություն

Ղրիմի օդակայանում պայթյունների հետևանքով ՌԴ-ն կորցրել է առնվազն 8 ռազմական ինքնաթիռ. Բրիտանական հետախուզություն
Աշխարհ
12:05, 12 август 2022
Ղրիմում Սակի ռազմական օդակայանում պայթյունների հետևանքով Ռուսաստանը կորցրել է առնվազն 8 ռազմական ինքնաթիռ, թեև օդակայանն ինքը մնացել է պիտանի օգտագործման համար։ Այս մասին ասվում է ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական ամփոփագրում։

Հետախուզությունը նշում է, որ օգոստոսի 9-ի պայթյունների նախնական պատճառն անհայտ է, սակայն խոշոր սնկային ամպերը, որոնք երևում են ականատեսների տեսանյութում, ըստ էության առաջացել են մինչև չորս բաց զինամթերքի պահեստների պայթյունից:

«Ըստ էության պայթյունների հետևանքով ոչնչացվել կամ լրջորեն վնասվել են առնվազն հինգ Սու-24 կործանիչ-ռմբարկուներ և երեք Սու-30 բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Տարակենտրոնացման կենտրոնական տարածքը լրջորեն վնասվել է, բայց օդակայանը, հավանաբար, մնում է պիտանի օգտագործման համար»,- ասվում է հրապարակված ամփոփագրում: 

8 ռազմական ինքնաթիռների կորուստը ընդհանուր ինքնաթիռների պարկի աննշան մասն է, որը Ռուսաստանը կարող է օգտագործել պատերազմին աջակցելու համար, նշվում է ամփոփագրում։ Սակայն Սակին առավելապես օգտագործվել է որպես Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Սևծովյան նավատորմի ավիացիոն բազա։

«Նավատորմի ռազմածովային ավիացիոն հնարավորություններն այժմ զգալիորեն կրճատվել են: Այս միջադեպը, ամենայն հավանականությամբ, ռուսական բանակին կստիպի վերանայել սպառնալիքի իր ընկալումը: Ղրիմն ակնհայտորեն դիտվում էր որպես անվտանգ թիկունք», - ընդգծվում է ամփոփագրում: