Թրամփի կալվածքը խուզարկելիս ՀԴԲ-ն փնտրել է միջուկային զենքի հետ կապված գաղտնի փաստաթղթեր

Աշխարհ
Փաստաթղթերը, որոնք ՀԴԲ-ն փնտրում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում, ներառում էին միջուկային զենքի հետ կապված գաղտնի նյութեր, հաղորդում է The Washington Post-ը:
«Գաղտնի փաստաթղթերը, որոնք վերաբերում էին միջուկային զենքին, եղել են այն իրերի թվում, որոնք ՀԴԲ գործակալները փնտրում էին երկուշաբթի օրը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի նստավայրը խուզարկելիս»,- գրում է պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Պարբերականի զրուցակիցները հավելյալ մանրամասներ չեն ներկայացրել առ այն, թե ինչ տեղեկատվություն են փնտրել գործակալները, դրանք վերաբերե՞լ են արդյոք ԱՄՆ-ին կամ որևէ այլ երկրի պատկանող զենքի հետ կապված փաստաթղթերի։ Նրանք նաև չեն հաղորդել, թե արդյոք նման փաստաթղթեր հայտնաբերվե՞լ են խուզարկության ընթացքում։