Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրասնոդարում բախվել են «Իսկանդեր» համակարգն ու «Կամազը»

Կրասնոդարում բախվել են «Իսկանդեր» համակարգն ու «Կամազը»
Աշխարհ
18:09, 12 август 2022
Կրասնոդարի երկրամասի մայրուղու վրա բախվել են «Իսկանդեր» հրթիռային ինքնագնաց համակարգը և «Կամազ» բեռնատարը։ «Կամազը» 5 լիտրանոց ջրի բալոններ էր տեղափոխում։

Բախման հետևանքով «Կամազը» կողաշրջվել է, բեռը թափվել է ճանապարհին։ «Գորոդ Արմավիր» պորտալը հայտնում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, բայց նրանց վիճակի մասին չի հաղորդվում։