Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուն Ղրիմի զինամթերքի պահեստում. կան տուժածներ

Պայթյուն Ղրիմի զինամթերքի պահեստում. կան տուժածներ
Աշխարհ
11:42, 16 август 2022
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի Մայսկոյե շրջանի զորամասերից մեկի զինամթերքի ժամանակավոր պահեստավորման համար նախատեսված տարածքում առավոտյան հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ բռնկման հետևանքով տեղի է ունեցել պահեստավորված զինամթերքի պայթյուն։ Լուրջ տուժածներ չկան, միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու ուղղությամբ, պարզվում են դրա պատճառները։

Ինչպես հստակեցրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, տուժել են երկու քաղաքացիական անձինք, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ տարհանվել է մոտ 2000 մարդ:

Ակսյոնովի խոսքով՝ պայթյունները շարունակվում են, տեղում են արտակարգ ծառայությունները։

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունից հայտնում են, որ Ջանկոյի տրանսֆորմատորային ենթակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհն արդեն տեղայնացվել է։