Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմի պայթյունների նման էքսցեսների թիվը կաճի ամբողջ Ռուսաստանում. Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական

Ղրիմի պայթյունների նման էքսցեսների թիվը կաճի ամբողջ Ռուսաստանում. Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական
Աշխարհ
14:02, 17 август 2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանում ավելի շատ միջադեպեր կլինեն՝ նման Ջանկոյի և Ղրիմի պայթյուններին։

«Մենք կարող ենք օբյեկտիվորեն կանխատեսել, ելնելով պատերազմի ծավալից, որը վարում է Ռուսաստանի Դաշնությունը, և օրերի քանակից, որի ընթացքում այս «հատուկ ռազմական օպերացիան» շարունակվում է Ուկրաինայում, որ այսպիսի էքսցեսներները կամ, ինչպես արդեն ՌԴ ՊՆ-ն դրանք անվանել է՝ «դիվերսիաները», կսկսեն միայն աճել»,- ասել է Պոդոլյակը «Խոդորկովսկի Live»-ի յութուբյան ալիքի ուղիղ եթերում:

Պոդոլյակի խոսքով՝ Ղրիմում դիվերսիաներ կիրականացնեն և՛ պարտիզանները, և՛ ուկրաինական բանակը: Նա հավելել է, որ ամբողջ Ռուսաստանում վերջին շրջանում «արտառոց միջադեպերի թիվը կաճի»։