Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Ղրիմի հարթակի գագաթնաժողովին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Ղրիմի հարթակի գագաթնաժողովին
Աշխարհ
14:37, 19 август 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմասնակցի Ղրիմի հարթակի երկրորդ գագաթնաժողովին, որը կանցկացվի օգոստոսի 23-ին, առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը, փոխանցում է Եվրոպեյսկայա պրավդան։

Գլխավոր քարտուղարի ելույթը նախատեսվում է հեռարձակել ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։

Այս տարի դաշինքի ներկայացվածությունը գագաթնաժողովում ավելի բարձր կլինի, քան անցյալ տարի։ ՆԱՏՕ-ն առաջին գագաթնաժողովին ներկայացնում էր գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան, որն անձամբ էր ժամանել Կիև։

Նշենք, որ Ղրիմի հարթակի երկրորդ գագաթնաժողովի 48 մասնակից արդեն գրանցվել է, այդ թվում՝ Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի ներկայացուցիչներ։ Բացի այդ, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չի հրաժարվի Ղրիմի ապաօկուպացման գաղափարից։

G7 խմբի երեք առաջնորդներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Ղրիմի հարթակի առցանց գագաթնաժողովին։