«Երևում է, լիարժեք լողանում է միայն Շոլցը». Մեդվեդևը կանխատեսել է Եվրոպայում գազի գինը տարեվերջին

Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ենթադրել է, որ Եվրոպայում գազի գինը կարող է հասնել 3-4 հազար դոլարի, այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
«Խնայողության խիստ ռեժիմ: Երևում է, լիարժեք լողանում է միայն (Գերմանիայի կանցլեր Օլաֆ) Շոլցը, որը գազ է փնտրում Կանադայում։ Ի՞նչ կլինի գնի հետ տարեվերջին. 3000, 4000 դոլա՞ր»,- գրել է Մեդվեդևը:
Նա հիշեցրել է իր վերջին գրառումը Եվրոպան առանց գազի թողնելու լավագույն միջոցների մասին, որոնք վերաբերում են «Հյուսիսային հոսք 2»-ի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցմանը, առաջիկա մի քանի տարում ռուսական գազից հրաժարվելու մասին հայտարարություններին, գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելուն, Գերմանիայում «Գազպրոմի» գրասենյակներում խուզարկություններին։
«Այս հիանալի կոմբինացիան գրեթե ստացվել է եվրոպացի քաղաքական գործիչների մոտ: Գազը՝ 2800 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց»,- նշել է Մեդվեդևը։