Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինային ոչ մի հարևան պետություն չի կարող անվտանգության երաշխիք տալ՝ բացի ՌԴ-ից. ՆԱՏՕ-ում ինքնասպաններ չեն նստած. Մեդվեդև

Ուկրաինային ոչ մի հարևան պետություն չի կարող անվտանգության երաշխիք տալ՝ բացի ՌԴ-ից. ՆԱՏՕ-ում ինքնասպաններ չեն նստած. Մեդվեդև
Աշխարհ
14:30, 23 август 2022
Ուկրաինային ոչ ոք չի ընդունի ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ում ինքնասպաններ չեն նստած: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակյալ Դմիտրի Մեդվեդևը: 

Նա կարծում է, որ Կիևի ռեժիմը շարունակում է հորինել ապագա «անվտանգության երաշխիքներ», բայց պարզ է, որ ոչ մի հարևան պետություն չի կարող նրանց դա տալ: «Բոլորի համար պարզ է, որ ոչ մի հարևան պետություն չի կարող նրանց տալ որևէ երաշխիք, եթե նույնիսկ  նրանք ատում են Ռուսաստանը…»,- նշել է Մեդվեդևը։

Դմիտրի Մեդվեդևի կարծիքով՝ անվտանգության երաշխիքներ Ուկրաինային կարող է տալ միայն Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը, սակայն ուկրաինական իշխանությունները հրաժարվում են այդ հնարավորությունից. «Միայն Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը կարող է Ուկրաինային տալ անվտանգության երաշխիքներ։ Սակայն Ուկրաինայի կառավարությունը, Արևմուտքի փողերից և հրթիռներից մոտիվացված, հրաժարվել է դրանից»։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ օգոստոսի 29-30-ը կարող է պատրաստ լինել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջին փաստաթուղթը՝ հանձնարարականներով