Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք դատապարտում ենք խաղաղ բնակիչների սպանությունները և՛ Կիևում, և՛ Բուչայում, և՛ Մոսկվայում. ԱՄՆ Պետդեպը՝ Դարյա Դուգինայի սպանության մասին

Մենք դատապարտում ենք խաղաղ բնակիչների սպանությունները և՛ Կիևում, և՛ Բուչայում, և՛ Մոսկվայում. ԱՄՆ Պետդեպը՝ Դարյա Դուգինայի սպանության մասին
Աշխարհ
17:01, 23 август 2022
ԱՄՆ-ը դատապարտում է խաղաղ քաղաքացիների սպանությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ ի պատասխան Մերձմոսկվայում Դարյա Դուգինայի սպանությունը մեկնաբանելու խնդրանքին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները ոչինչ չունեն ավելացնելու այն բանին, ինչ արդեն ասվել է Դուգինայի դեմ մահափորձի մասին։
«Ուկրաինան հերքում է նրա վրա հարձակման ցանկացած մասնակցություն։ Մենք միանշանակ դատապարտում ենք խաղաղ բնակիչների սպանությունները, որտեղ էլ այն կատարվի՝ և՛ Կիևում, և՛ Բուչայում, և՛ Խարկովում, և՛ Կրամատորսկում, և՛ Մարիուպոլում, և՛ Մոսկվայում»,- հայտարարել է Փրայսը:

Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կանցկացնի հետաքննություն և «կառաջադրի որոշակի եզրակացություններ»։

ՄԱԿ-ը նույնպես Մոսկվային կոչ է արել հետաքննություն անցկացնել՝ «պարզելու համար Դարյա Դուգինայի մահվան հետևում ընկած բոլոր փաստերը», գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր ուղերձում չի մեկնաբանել Դուգինայի սպանությունը և դրանում ուկրաինական հատուկ ծառայությունների մասնակցության վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունները։