Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կշարունակենք օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին. Ալիևը շնորհավորել է Զելենսկուն

Հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կշարունակենք օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին. Ալիևը շնորհավորել է Զելենսկուն
Աշխարհ
14:33, 24 август 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, գրում է minval.az-ը:

Ալիևը նշել է, որ առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ Ադրբեջանը հարգում է պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին հումանիտար հարցերում»,- հավելել է Ալիևը։