Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 25 մարդ

Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 25 մարդ
Աշխարհ
13:23, 25 август 2022
Օգոստոսի 24-ին Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Չապլինո երկաթուղային կայարանին, ինչի հետևանքով զոհվել է 25 մարդ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Կիրիլ Տիմոշենկոն։

«Չապլինո ավանում ավարտվել են փրկարարա-որոնողական աշխատանքները: Բնակելի հատվածի և երկաթուղային կայարանի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 25 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են»,- նշել է նա։

 Զովածներից 5-ը այրվել է ավտոմեքենայում՝ ներառյալ 6-ամյա երեխա: 

Ընդհանուր առմամբ հրթիռային գրոհի հետևանքով տուժել է 31 մարդ: