Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի VAPIRE անօդաչուներին հակազդող համակարգ. Պենտագոն

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի VAPIRE անօդաչուներին հակազդող համակարգ. Պենտագոն
Աշխարհ
14:19, 25 август 2022
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի VAPIRE անօդաչուներին հակազդող համակարգ, հայտարարել են Պենտագոնի ներկայացուցիչները։

Դրոններին հակազդող այս համակարգերը ներառված են 3 միլիարդ դոլար արժողությամբ օգնության վերջին փաթեթում, չորեքշաբթի հայտնել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քոլին Քալը:

Վաշինգտոնը շարունակում է ուսուցանել ուկրաինացի մասնագետներին այդ համակարգերի հետ աշխատելու համար։ Ուկրաինային ԱՄՆ օգնության վերջին փաթեթը կոչված է ցուցադրելու Կիևին օգնելու հանձնառությունը և ապացուցելու Պուտինին, որ նա չի կարող հաղթել Ուկրաինային: