Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբխազիան պատրաստ է անդամակցել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը. Բժանիա

Աբխազիան պատրաստ է անդամակցել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը. Բժանիա
Աշխարհ
15:57, 25 август 2022
Աբխազիան պատրաստ է միանալ Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների միութենական պետությանը, որը կարող է ձևավորվել Ուկրաինայում պատերազմից հետո։ Այս մասին «Սոլովյով LIVE»-ի եթերում հայտարարել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։

Բժանիան ասել է, որ «միութենական պետության գաղափարը հարազատ է Աբխազիայի ժողովրդին», և այն «համապատասխանում է նրա ազգային շահերին»։

Բացի դրանից, Բժանիայի խոսքով, Աբխազիային անհրաժեշտ է «ամուր դաշինք Ռուսաստանի Դաշնության հետ»։