Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպայում գազի գները գերազանցել են 3 300 դոլարը

Եվրոպայում գազի գները գերազանցել են 3 300 դոլարը
Աշխարհ
16:00, 25 август 2022
Լոնդոնի ICE բորսայում օգոստոսի 25-ի առավոտյան բնական գազի արժեքը հասել է 1 000 խորանարդ մետրը 3 308 դոլարի։ Այս մասին են վկայում հարթակի տվյալները։

TTF նիդեռլանդական հաբում սեպտեմբերյան ֆյուչերսի գինը աճուրդների սկզբում հասել է 3 200 դոլարի։ Հաջորդ ամիսների՝ հոկտեմբերի, նոյեմբերի ֆյուչերսներն այժմ վաճառվում են ավելի թանկ՝ 3 400 դոլարով։

3 308 դոլար մակարդակը ձեռք է բերվել մարտի 7-ից հետո առաջին անգամ։ Մարտին 1 000 խորանարդ մետրը 3 800 դոլարի ռեկորդ էր սահմանվել։

Երկուշաբթի բնական գազի գինն անցել էր 3 000 դոլարը։

Բնական գազի արժեքը սկսել է ավելանալ «Հյուսիսային հոսք-1» միակ աշխատող խողովակաշարում պլանային նորոգման մասին «Գազպրոմի» հաղորդումների ֆոնին։ Խողովակաշարը չի աշխատելու օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը։ Այս մասին «Գազպրոմը» տեղեկացրել էր ուրբաթ։ Նորոգման աշխատանքների ավարտից հետո գազի տեղափոխումը կվերականգնվի օրական 33 մլն խորանարդ մետր մակարդակով։