Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք այլևս չենք կարող ժամանակ կորցնել». ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը առաջիկա օրերին մտադիր է այցելել Զապորոժիեի ԱԷԿ

«Մենք այլևս չենք կարող ժամանակ կորցնել». ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը առաջիկա օրերին մտադիր է այցելել Զապորոժիեի ԱԷԿ
Աշխարհ
11:41, 26 август 2022
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ իր կազմակերպությունը «շատ, շատ մոտ է» պայմանավորվածություններին Զապորոժիեի ԱԷԿ միջազգային հանձնաժողովի այցելության վերաբերյալ։

Գրոսսին նշել է, որ Ուկրաինայից տեղեկատվություն է ստացել կայանում էլեկտրաէներգիայի խափանումների մասին։ 

«Գրեթե ամեն օր նոր միջադեպ է տեղի ունենում Զապորոժիեի ԱԷԿ-ում կամ նրա մոտակայքում: Մենք այլևս չենք կարող ժամանակ կորցնել: Ես լի եմ վճռականությամբ անձամբ ղեկավարելու ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ԱԷԿ առաջիկա մի քանի օրերի ընթացքում, որպեսզի օգնենք այնտեղ կայունացնել իրավիճակը՝ կապված միջուկային անվտանգության հետ»,- հայտարարել է Գրոսսին։

Օգոստոսի 25-ին ՌԴ Պետդումայի խորհուրդը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը անելու անհրաժեշտ ամեն ինչ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ կազմակերպելու համար։

Այցը կարող է կայանալ օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։