Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնում է Զապորոժիե». Գրոսսի

«ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնում է Զապորոժիե». Գրոսսի
Աշխարհ
11:46, 29 август 2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների թիմը պատրաստվում է այցելել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան։

«Այդ օրը եկավ։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնում է»,- Twitter-ում գրել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
 
Նրա խոսքով՝ փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ պետք է ժամանեն «այս շաբաթ»։

Կիրակի օրը ռուսական զորքերի կողմից գրավված Էներգոդարը, որտեղ գտնվում է ատոմակայանը, ենթարկվել է նոր հրետակոծության, որի համար ռուսական և ուկրաինական կողմերը մեղադրում են միմյանց։