Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խերսոնի և Նիկոլաևի մարզերում Ուկրաինայի ԶՈՒ-ի հակահարձակման փորձը «խայտառակ կերպով ձախողվել է». ՌԴ ՊՆ

Խերսոնի և Նիկոլաևի մարզերում Ուկրաինայի ԶՈՒ-ի հակահարձակման փորձը «խայտառակ կերպով ձախողվել է». ՌԴ ՊՆ
Աշխարհ
12:12, 30 август 2022
Ուկրաինական լրատվամիջոցները երեկ հայտնել են Խերսոնի մարզում հակահարձակում սկսելու մասին, որի մեծ մասը ռուսական զորքերը գրավել են դեռևս ներխուժման առաջին ամսում։ Օրվա ընթացքում ռուսամետ իշխանությունները դա անվանել էին կեղծ տեղեկատվություն, սակայն երեկոյան ՌԴ ՊՆ-ն, այնուամենայնիվ, հաստատել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի և Նիկոլաևի մարզերում հարձակման փորձը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ օրվա ընթացքում նախագահ Վլադիմիր Զելենսկու «ուղիղ հրահանգով» «ուկրաինական զորքերը երեք ուղղություններով հարձակման փորձ են ձեռնարկել Նիկոլաևի և Խերսոնի մարզերում»։ 

«Ռուսական զորքերի խմբավորման ակտիվ պաշտպանության արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել»,- հայտարարել են ռուս զինվորականները։ Նրանք նաև պնդում են, որ հարձակողական գործողությունների փորձը «խայտառակ կերպով ձախողվել է»։