Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաղդադում զինված բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի

Բաղդադում զինված բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի
Աշխարհ
12:41, 30 август 2022
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։ Այս մասին այսօր հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի մասին։ Իրաքյան Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ բախումների հետևանքով տուժել է առնվազն 380 մարդ։

Հիշեցնենք, որ ազդեցիկ շիա իմամ Մուկթադա աս-Սադրը՝ Իրաքի քաղաքականության մեջ ամենահայտնի դեմքերից մեկը, որն ունի միլիոնավոր հետևորդներ, հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից: Դրանից հետո նրա հարյուրավոր կողմնակիցներ գնացել են դեպի Բաղդադի «Կանաչ գոտի», որտեղ տեղակայված են օտարերկրյա առաքելությունները, և ներխուժել են նախագահական պալատ։

Ուժայինները կիրառել են հրազեն և արցունքաբեր գազ, քաղաք են մտել կանոնավոր զորքերը, և հայտարարվել է պարետային ժամ։