Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մեջ չկան ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ. ԶԼՄ-ներ

Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մեջ չկան ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ. ԶԼՄ-ներ
Աշխարհ
13:50, 30 август 2022
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների խումբը՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, որը պատրաստվում էր այցելել Զապորոժիեի ատոմակայան, Ուկրաինա է ժամանել 13 մարդուց բաղկացած կազմով։ Խմբում չկան ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ, հաղորդում է ուկրաինական «1+1» հեռուստաալիքի թղթակիցը։ 

«Տասներեք փորձագետների մեջ, որոնք ընտրվել են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի կողմից, չկան ոչ ամերիկացիներ, ոչ բրիտանացիներ։ Ընդ որում, ռուսներ էլ չկան։ Փորձագետներ կան Լեհաստանից ու Լիտվայից, Սերբիայից ու Չինաստանից»,- հայտնում է ուկրաինական
հեռուստաալիքի թղթակիցը։ 

Հեռուստաալիքը նաև փոխանցում է, որ առաքելության մեջ կան փորձագետներ Ֆրանսիայից, Իտալիայից, Հորդանանից, Մեքսիկայից, Ալբանիայից, Հյուսիսային Մակեդոնիայից։ Նշվում է, որ հենց այսպիսի կազմով է խումբը առաջիկայում մեկնելու Զապորոժիեի ԱԷԿ-ը զննելու։