Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը Ռուսաստան է ուղարկել Mohajer-6 և Shahed դասի ԱԹՍ-ներ. Սպիտակ տուն

Իրանը Ռուսաստան է ուղարկել Mohajer-6 և Shahed դասի ԱԹՍ-ներ. Սպիտակ տուն
Աշխարհ
12:05, 31 август 2022
ԱՄՆ վարչակազմը հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունները Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին։

«Մեր գնահատմամբ՝ Ռուսաստանը օգոստոսին մի քանի օրում Իրանից ստացել է Mohajer-6 և Shahed դասի ԱԹՍ-ներ։ Ռուսական տրանսպորտային ինքնաթիռները բեռնվել են անօդաչու թռչող սարքերով Իրանի օդանավակայանում, այնուհետև նրանք Իրանից թռչել են Ռուսաստան։ Դա մենք տեսնում ենք, այսպիսին են մեր գնահատականները»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
 
Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակի ուղարկման մասին ավելի վաղ հայտնել էր ամերիկյան մամուլը՝ Washington Post թերթը և CNN հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ Mohajer-6 և Shahed-129 ու Shahed-191 անօդաչուները Ռուսաստան են ուղարկվել օգոստոսի 19-ին: