Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ
Աշխարհ
12:52, 31 август 2022
Միխայիլ Գորբաչովի բարեփոխումները Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հնարավորություն էին բացել։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԽՍՀՄ առաջին նախագահի մահվան կապակցությամբ։

«Միխայիլ Գորբաչովի պատմական բարեփոխումները հանգեցրին Խորհրդային Միության փլուզման, օգնեցին վերջ դնել Սառը պատերազմին և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հնարավորություն բացեցին: Ավելի լավ աշխարհի նրա տեսլականը օրինակելի է մնում»,- գրել է նա Twitter-ում:

Միխայիլ Գորբաչովը, որը ղեկավարել է Խորհրդային Միությունը 1985-1991 թվականներին, մահացել է երեկ Մոսկվայում: Նա 92 տարեկան էր։