Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն մտադիր է հասնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքի ամբողջական ապառազմականացման. Բորել

ԵՄ-ն մտադիր է հասնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքի ամբողջական ապառազմականացման. Բորել
Աշխարհ
13:25, 31 август 2022
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ողջունում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության այցը Զապորոժիեի ԱԷԿ և մտադիր է հասնել կայանի մերձակայքի գոտու ամբողջական ապառազմականացման։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն այժմ մեկնում է Զապորոժիե: Մենք լիովին աջակցում ենք (ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել) Գրոսիին։ Մենք կոչ ենք անում անհապաղ ապառազմականացնել ԱԷԿ-ի՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի մերձակայքը»,- ասել է Բորելը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ 

Ավելի վաղ Էներգոդարի իշխանությունները հայտնել էին, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության՝ Զապորոժիե ԱԷԿ կատարած այցից առաջ Ուկրաինայի զինված ուժերը քաղաքը գնդակոծել են օրական ավելի քան 60 անգամ։