Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Աշխարհ
17:09, 14 февраль 2021
Փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում կմեկնարկեն Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները, հայտնում է Azatutyun.am-ը։

«Զորավարժությունների նպատակը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում անվտանգության ապահովումն է», - IRNA գործակալության փոխանցմամբ` այսօր հայտարարել է Իրանի Զինված ուժերի փոխհրամանատար Հաբիբոլա Սայարին։ Զորավարժությունների հստակ ժամկետները երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները առայժմ չեն հստակեցնում։

Վերջին անգամ Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում Իրանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ էին կազմակերպել 2019 թվականի դեկտեմբերին։ Այդ զորավարժություններին մասնակցում էին նաև Չինաստանի ռազմածովային ուժերը։