Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական վիզայի առկայությունը չի երաշխավորում ռուսների մուտքը ԵՄ. Բորել

Եվրոպական վիզայի առկայությունը չի երաշխավորում ռուսների մուտքը ԵՄ. Բորել
Աշխարհ
14:50, 05 сентябрь 2022
Ռուս զբոսաշրջիկի շենգենյան վիզայի առկայությունը չի դառնա հիմք Եվրամիության երկիր մուտք գործելու թույլտվության համար, զգուշացրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով կազմակերպության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ վիզան միայն նախնական պայման է ԵՄ այցելելու համար։ 

«(Եվրամիության արտաքին գործերի) նախարարները (օգոստոսի 30-31-ը Պրահայում ոչ պաշտոնական հանդիպմանը) պայմանավորվել են, որ ԵՄ երկրները պետք է վերահսկողություն ապահովեն իրենց սահմանների և բոլոր մուտք գործողների նկատմամբ»,- ընդգծել է Բորելը։ 

Նա նշել է, որ հետագայում ՌԴ քաղաքացին ստիպված կլինի լրացուցիչ հսկողություն անցնել սահմանին, որտեղ կարող է տեղի ունենալ մուտքի մերժում։