Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել ռումինացի դիվանագետին

Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել ռումինացի դիվանագետին
Աշխարհ
14:14, 08 сентябрь 2022
Մոսկվան, որպես պատասխան միջոց, պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանում Ռումինիայի դեսպանության աշխատակցին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնությունում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Կոնստանտին Իոնիցեն հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է նախարարության նոտան՝ Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

«Այս միջոցը պատասխանն է ռումինական կողմի նախկինում ընդունած ոչնչով չպատճառաբանված որոշման՝ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին», - պարզաբանել են նախարարությունից։
 
Օգոստոսին Ռումինիայի իշխանությունները ՌԴ դեսպանատան աշխատակցին երկրից արտաքսելու որոշում էին կայացրել։