Մեծ Բրիտանիան թևակոխում է նոր դարաշրջան. բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզը կկրի Կարլ III անունը. Լիզ Թրաս

Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Չարլզը թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո կկրի Կարլ III անունը (անգլերեն նրա անվան գրությունը չի փոխվում՝ Charles)։
Նրա խոսքով՝ Եղիսաբեթ II-ի մահով Մեծ Բրիտանիան «թևակոխում է նոր դարաշրջան»։ Նա նաև կոչ է արել ժողովրդին միավորվել՝ օգնելու համար Կարլ III-ին իր պաշտոնում։ «Աստված պահապան թագավորին»,- եզրափակել է Թրասը:
Անգլերեն տարբերակում Կարլ III-ը գրվում է Չարլզ III, այսինքն՝ փաստացի նա չի փոխել իր անունը, սակայն ռուսալեզու օգտատերերը հիմնականում սովոր են նրան Չարլզ անվանել։
The Guardian-ի տեղեկություններով՝ Կարլ III-ի թագադրման արարողությունը տեղի կունենա Լոնդոնի Սուրբ Ջեյմս պալատում, հենց դա հնարավոր լինի։
Կարլ III-ը ծնվել է Լոնդոնում 1948 թվականի նոյեմբերի 14-ին, նա 73 տարեկան է։ Երեք տարեկան երեք ամսականում նա դարձել է բրիտանական գահի ժառանգորդը Ջորջ VI-ի մահից և Եղիսաբեթ II-ի գահակալումից հետո։ Նա յոթ տասնամյակ սպասել է գահի հերթին՝ դա ամենաերկար սպասումն էր բրիտանական միապետության պատմության մեջ։
Թագավորն ունի երկու երեխա՝ արքայազն Ուիլյամը և արքայազն Հարին (երկուսն էլ Ուելսի արքայադուստր Դիանայից): 1997 թվականին ավտովթարի հետևանքով արքայադուստր Դիանայի մահից ութ տարի անց նա ամուսնացել է Կամիլա Պարկեր Բոուլզի հետ (այժմ՝ Քորնուոլի դքսուհի):