Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատժել է Իրանին՝ Ռուսաստան ԱԹՍ-ներ ուղարկելու համար

ԱՄՆ-ը պատժել է Իրանին՝ Ռուսաստան ԱԹՍ-ներ ուղարկելու համար
Աշխարհ
11:49, 09 сентябрь 2022
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանական ընկերությունների դեմ։ Նշվում է, որ նրանք են եղել պատասխանատու Ռուսաստան իրանական անօդաչուներ ուղարկելու համար: Այս մասին տեղեկությունը հրապարակված է ֆինանսների նախարարության կայքում։

Պատժամիջոցների տակ են հայտնվել անօդաչուներ արտադրող իրանական երեք ընկերություններ՝ Paravar Pars Company, Design and Manufacturing of Aircraft Engines (DAMA) և Baharestan Kish Company: Սև ցուցակում է հայտնվել նաև Baharestan Kish Company-ի գործադիր տնօրեն Ռեհմաթոլլահ Հեյդարին:

 Բացի արտադրող ընկերություններից, պատժամիջոցները վերաբերել են նաև իրանական Safiran Airport Services ընկերությանը։ Վաշինգտոնը վստահ է, որ նա է «համակարգել ռուսական ռազմական թռիչքները Իրանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ կապված Իրանից Ռուսաստան իրանական ԱԹՍ-ների, անձնակազմի և հարակից սարքավորումների փոխադրման հետ»: