Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղիսաբեթ II թագուհու հետ հրաժեշտի արարողությանը սպասվում է 20-ժամանոց հերթ. Times

Եղիսաբեթ II թագուհու հետ հրաժեշտի արարողությանը սպասվում է 20-ժամանոց հերթ. Times
Աշխարհ
11:48, 12 сентябрь 2022
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II թագուհու հետ հրաժեշտի արարողությանը սպասվում է «5-մղոնանոց հերթ», գրում է The Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ «աննախադեպ մեծ թվով սգավորներ» կկարողանան այցելել բրիտանական խորհրդարանի շենք, որտեղ տեղի կունենա թագուհու հետ հրաժեշտի արարողությունը, իսկ հերթում կարող են սպասել 20 ժամ։

Նշվում է, որ նրա հուղարկավորությունը կկարողանա մրցակցել նույնիսկ արքայադուստր Դիանայի հուղարկավորության հետ, որին հրաժեշտ տալու էր եկել մոտ մեկ միլիոն մարդ։

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Վեսթմինսթերյան աբբայությունում։ Այն կսկսվի տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 13:00-ին):