Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսներին

ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսներին
Աշխարհ
12:05, 12 сентябрь 2022
Հայաստանում տեղի ունեցած հայ-իրանական բիզնես համաժողովի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպանատան առևտրային կցորդ Աքբար Գոդարին հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները երկրներից յուրաքանչյուրում մտել են օրենսդրական փուլ և կավարտվեն մի քանի ամսվա ընթացքում, փոխանցում է IRNA գործակալությունը։

Պաշտոնյան անդրադարձել է նաև հայկական շուկայի առանձնահատկություններին՝ նշելով, որ այն տարբերվում է Իրանի հարևան մյուս երկրների շուկաներից, և այստեղ իրանական արտադրանքը պետք է մրցակցի այլ երկրների արտադրանքի հետ։

 Նա ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ միակ երկիր, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի, մեծ հնարավորություններ է բացում Իրանի համար, և սխալ է Հայաստանը դիտարկել միայն փոքր շուկա ունենալու տեսանկյունից։