Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից

Զելենսկին հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից
Աշխարհ
12:54, 12 сентябрь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին: Այս մասին նա ասել է ամերիկյան CNN հեռուստաալիքին։

Քաղաքական գործիչն այժմ հրաժարվել է երկխոսություն վարել նրանց հետ, ովքեր «վերջնագրեր են ներկայացնում»։
Միաժամանակ, Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը «հսկայական բնակչությամբ հարևան է», ուստի Ուկրաինան ստիպված է ապրել նրա հետ և կարգավորել կապերը։

«Այսօր՝ ոչ: Ես նրանց կողմից ոչ մի ցանկություն չեմ տեսնում կառուցողական լինելու։ Սա իմ սկզբունքն է. ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- ասել է նա: 

Զելենսկին պատասխանել է լրագրողի հարցին՝ ծրագրում է «պայքարել մինչև վե՞րջ», և Դոնբասի հակամարտության կարգավորման վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունները համարել «դատարկ թուղթ»։

«Ես գիտեմ, որ որոշ երկրներ մեզ մղում են Մինսկի գործընթացի ուղղությամբ։ Ես ուզում եմ, որ աշխարհն ընդունի, որ մի բան է դիվանագիտական լուծումը, մեկ այլ բան՝ Մինսկ-2, -3, -5, -10: Սրանք երկու տարբեր բաներ են, քանի որ Մինսկը դատարկ թուղթ է»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Մոսկվայի հետ պայմանագիր կկնքվի այն դեպքում, երբ ռուս զինվորականները լքեն Ուկրաինայի տարածքը: