Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բեյրութի նավահանգստի վերականգնումը կարժենա 5 մլրդ դոլար

Բեյրութի նավահանգստի վերականգնումը կարժենա 5 մլրդ դոլար
Աշխարհ
13:55, 10 апрель 2021
Բեյրութի նավահանգստի վերակառուցման նախագծի իրականացումը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար և թույլ կտա ստեղծել լրացուցիչ 50 հազար աշխատատեղ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լիբանանի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը:

«Ծրագրով նախատեսվում է նավահանգստի ենթակառուցվածքները ոչ միայն դարձնել ավելի ժամանակակից՝ բեռնափոխադրման ծավալների մեծացման նպատակով, այլև այն ընդլայնել դեպի արևելք՝ Բուրջ Համուդի ուղղությամբ»,- հայտնել է նախարարի պաշտոնակատարը: