Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա
Աշխարհ
11:30, 16 сентябрь 2022
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Լավ է, որ ԱՄՆ և ԵՄ բանակցային ջանքերի շնորհիվ հաստատվեց հրադադար: Դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի պետական տարածքների վրա: Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Ակնհայտորեն Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, փորձում է իր տարածքային հետաքրքրությունները առաջ մղել: Մենք չպետք է Հայաստանը թողնենք Ռուսաստանի հույսին: ԵՄ-ն պետք է ստանձնի առաջնորդի դերակատարություն խաղաղության հաստատման գործում և աջակցի Հայաստանի ժողովրդավարությունը»:

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստն անցկացվում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ դիմումի հիման վրա: