Սի Ցզինպինը չի ընթրել եւ չի լուսանկարվել ՇՀԿ գագաթնաժողովի մասնակից նախագահների հետ

Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բաց է թողել Ուզբեկստանում 11 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հետ ընթրիքը, գրում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ Չինաստանի առաջնորդը խուսափել է նաև խմբակային լուսանկարներից:
Չինական պատվիրակությունը դա բացատրել է կորոնավիրուսային համաճարակի հետ կապված նախազգուշական միջոցներով։
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովն անցկացվում է Սամարղանդում։
Գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահը մտադիր է հանդիպումներ ունենալ Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդիի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիեւի հետ։