Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բալթյան երկրները և Լեհաստանը այսօրվանից փակել են ՌԴ քաղաքացիների մուտքը իրենց երկիր շենգենյան վիզաներով

Բալթյան երկրները և Լեհաստանը այսօրվանից փակել են ՌԴ քաղաքացիների մուտքը իրենց երկիր շենգենյան վիզաներով
Աշխարհ
11:01, 19 сентябрь 2022
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր ունեն գործողշենգենյան վիզաներ, երկուշաբթի ժամը 00:00-ից չեն կարողանա ընդհանուր կարգով մուտք գործել Լիտվա: 

Ուժի մեջ է մտնում Լիտվայի Սեյմի սեպտեմբերի 13-ի որոշումը, համաձայնորի՝ ուկրաինական իրադարձությունների հետ կապված մինչև դեկտեմբերի 15-ը երկարաձգվում է արտակարգ դրությունը, և փակվում էմուտքը երկիր ՌԴ քաղաքացիների համար, եթե անգամ նրանց ձեռքին է գործող շենգենյան վիզան: 
 
Այս նորմը պաշտպանվում է նաև Լեհաստանի և Բալթյան այլ երկրների կողմից։ Միաժամանակ Վիլնյուսը նշել է Ռուսաստանի քաղաքացիների այն կատեգորիաները, որոնց թույլ կտան մուտք գործել երկիր ներառված արգելքից դուրս: Սա վերաբերում է ռուս դիվանագետներին, ընդդիմության ներկայացուցիչներին, ընկերությունների աշխատակիցներին, որոնք իրականացնում են փոխադրումներ ԵՄ այլ երկրներ, ինչպես նաև այն անձանց ընտանիքների անդամներին, ովքեր կարող են ներկայացնել բնակության գործող թույլտվություն անդամ երկրներում կամ անդամ երկրների քաղաքացիներ են։