Բախումներ Տաջիկստան-Ղրղզստան սահմանին. կողմերը հայտնել են մոտ 100 զոհի մասին
Աշխարհ
Տաջիկստանն ու Ղրղզստանը հայտարարել են, որ երկու երկրների սահմանին բախումների հետևանքովընդհանուր առմամբ զոհվել է 94 մարդ, ավելի քան 150-ը՝ վիրավորվել։ Փոխադարձ գնդակոծություններն ու հարձակումները սահմանամերձ գյուղերի վրա, որոնց մեջ կողմերը մեղադրում են միմյանց, շարունակվել են սեպտեմբերի 14-16-ը։
Դատելով երկու երկրների կառավարությունների հայտարարություններից՝հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 94-ի: Ղրղզստանի իշխանությունները հայտնել են, որսահմանամերձ Բատկենի մարզում դիմակայության հետևանքով զոհվել է 59 մարդ, ևս 144-ը վիրավորվել են։
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես առաջին անգամ հայտնել է տաջիկական կողմից տուժածների թիվը։ Գերատեսչության ֆեյսբուքյան էջումհաղորդվում է Տաջիկստանի 35 զոհված և 25 վիրավորված քաղաքացիներիմասին, որոնց թվում, ըստ Դուշանբեի, կան կանայք և երեխաներ։
Կողմերը միմյանց մեղադրում են մարտերի ժամանակ տանկեր, ականանետներ, ռեակտիվ հրետանի և մարտական անօդաչուներ կիրառելումեջ։