Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Վինձորի ամրոցում տեղի կունենա Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությունը

Այսօր Վինձորի ամրոցում տեղի կունենա Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությունը
Աշխարհ
12:32, 19 сентябрь 2022
Վեսթմինսթերյան պալատում փակվել է հանրության մուտքը դեպի դահլիճ, որտեղ սեպտեմբերի 14-ից կարելի էր հրաժեշտ տալ թագուհի Եղիսաբեթ II-ին: Արարողությունն ավարտվել է ժամը 6:30-ին (Մոսկվայի ժամանակով՝  8:30-ին), ինչպես և նախատեսված էր, հայտնում է Sky News-ը։

Հերթում կանգնածներին այլևս թույլ չեն տվել մտնել կիրակի ժամը 22:45-ից (Մոսկվայի ժամանակով՝ երկուշաբթի ժամը 00:45-ից), և այդ պահից մի քանի ժամ առաջ խորհուրդ է տրվել հերթ չկանգնել։ Դագաղի կողքով վերջինն անցել է Լորդերի պալատի արարողապետ Սառա Քլարկը՝ սև գավազանով։

Առավոտյան ժամը 6:30-ին Վեսթմինսթերյան սրահում կսկսվի թագուհու պետական հուղարկավորության արարողության նախապատրաստոթյունը: Ժամը 8:00-ից Վեսթմինսթերյան աբբայությունը կբացվի արարողության հյուրերի համար, սպասվում է 2000 մարդու ժամանում։ Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության կարգին հրավիրվել են համաշխարհային առաջնորդներ, թագավորական ընտանիքների անդամներ, թագուհու հարազատները, նրա ընկերներն ու պալատականները, բժիշկներ, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ։ 

Տեղի ժամանակով 10:44-ին սգո թափորը Վեսթմինսթերյան պալատից կուղևորվի Վեսթմինսթերյան աբբայություն։ Թագուհու դագաղի հետևից կանցնեն Չարլզ III թագավորը, Ուելսի արքայազն Ուիլյամը և նրա երկու ավագ երեխաները՝ թագավորական ընտանիքի մյուս անդամները։ Հուղարկավորությունը կսկսվի ժամը 11:00-ին։

98 բրիտանացի նավաստիների ուղեկցությամբ թագուհու մարմինը կտեղափոխվի Վելինգթոնի կամար՝ 1901 թվականի ավանդույթի համաձայն։ Կամարի մոտ դագաղը կտեղադրեն դիակառքի մեջ, որը կուղևորվի Վինձորի ամրոց։ Այնտեղ թագուհուն կհուղարկավորեն միայն նրա մերձավոր հարազատների ներկայությամբ։ Հուղարկավորության արարողությունը պետք է սկսվի ժամը 16:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 18:00-ին) և ավարտվի մոտ 19:30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 21:30-ին):