Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի խորհրդարանում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիան

Իրանի խորհրդարանում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիան
Աշխարհ
17:57, 19 сентябрь 2022
Իրանի խորհրդարանում սեպտեմբերի 21-ի արտահերթ նիստի ժամանակ կքննարկեն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդել է միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն, բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունն ու խորհրդարանը ցանկանում են լրջորեն զբաղվել այս հարցով։