Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը բացահայտ սպառնացել է միջուկային զենքով. Բայդեն

Պուտինը բացահայտ սպառնացել է միջուկային զենքով. Բայդեն
Աշխարհ
11:17, 22 сентябрь 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտ միջուկային սպառնալիքներ է հնչեցրել Եվրոպայի հասցեին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ: 

Բայդենը հիշեցրել է, որ աշխարհում ընթանում է դաժան և անօգուտ պատերազմ, որն ընտրել է մեկ մարդ։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է իր հարևանի տարածք, փորձել ինքնիշխան պետությունը ջնջել աշխարհի քարտեզից: Ռուսաստանը անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմքերը»,- նշել է ԱՄՆ նախագահը։

 Բայդենը մեկնաբանել է Ռուսաստանում սկսված մասնակի մոբիլիզացիայի և հանրաքվեների մասին որոշումները, որը Կրեմլը, ԱՄՆ նախագահի խոսքով, անցկացնում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու համար։ Կիևի կողմից չվերահսկվող տարածքները Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու հարցով հավանական քվեարկությունը Բայդենը համարել է բուտաֆորիա: