Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում

Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում
Աշխարհ
12:53, 22 сентябрь 2022
Սեպտեմբերի լույս 22-ի գիշերը ուկրաինական իշխանությունները հաղորդել են Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր գերիների ամենամասշտաբային փոխանակման մասին։ Կիևին հաջողվել է վերադարձնել ուկրաինացի 215 զինվորականի, այդ թվում՝ «Ազովստալի» ավելի քան 100 պաշտպանների։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ 200 գերիների դիմաց Ռուսաստանը ստացել է քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, որն Ուկրաինայում մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մարիուպոլի պաշտպանների թվից հինգ ավագ սպաների փոխանակել են 55 ռուս ռազմագերիների դիմաց։ 

Ռուսաստանի կողմից ազատ արձակված ռազմագերիների թվում են նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ քաղաքացիներ: