Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է գազ գնել ԱՄՆ-ից ավելի շահավետ պայմաններով

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է գազ գնել ԱՄՆ-ից ավելի շահավետ պայմաններով
Աշխարհ
14:57, 22 сентябрь 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Անկարան ցանկանում է ավելի շահավետ պայմաններով ավելի շատ հեղուկ բնական գազ (LNG) գնել ԱՄՆ-ից։

Այս մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք ցանկանում ենք առաջիկա ժամանակահատվածում ավելացնել ԱՄՆ-ից ավելի շահավետ պայմաններով գնվող գազի քանակը։ Մենք պատրաստ ենք համագործակցել տարածաշրջանի երկրներ ամերիկյան հեղուկացված բնական գազի (LNG) առաքման հարցում»,-ասել է նա:

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը այժմ Թուրքիային գազ մատակարարող հիմնական երկրներն են։